ՍԵՆՍԱՑԻԱ.Ով համարձակվեց տեղադրել ՍԱ․․․ Սիրուշոյի Սկեսրայրի իրական ազգությունը



1954 թ. օգոստոսի 31 – ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում, որոշ տվյալների համաձայն՝ ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում[3]։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։
1971 թ. – սկսել է աշխատանքային գործունեությունը Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։
1972-1974 թթ. – ծառայել է խորհրդային բանակում։
1977—1982 թթ. – սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
1980 թ.-ից – տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։
1988 թ. փետրվարից – եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից։ Անդամակցել է«Կռունկ» կազմակերպությանը, որի լուծարումից հետո հիմնադրել և գլխավորել է «Միացում» կազմակերպությունը։ Առաջիններից է եղել, որ ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության և պաշտպանության համակարգի ձևավորման պատասխանատվությունը։
1989 և 1990 թթ. – ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։
1991 թ. – ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
1992 թ. օգոստոս – երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։
1994 թ. դեկտեմբերի 24 – ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996 թվականի նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ։
1997 թ. մարտի 20 – Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
1998 թ. մարտի 30- արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։
2003 մարտի 5- 2008 թթ. – Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։