Աննկարագրելի իրավիճակ. տեսեք ինչ արեց Պուտինը Միհրան Պողոսյանի համար. Ինչ է կատարվել. շոկային իրավիճակ


Lragir.am-ը գրում է․
Հայաստանի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը քաղապաստան ստանալու համար դիմել է ՌԴ իշխանությանը, ինչի մասին մամուլին հայտնել է նրա փաստաբանը․․․

Պողոսյանը համարում է, որ Հայաստանում իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառով, դրա համար էլ հայցում է քաղապաստան Ռուսաստանում․․․

Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանում, այն բանից հետո, երբ Հայաստանի իրավապահները նրան մեղադրանք ներկայացրին, ու դատարանը կայացրեց կալանքի որոշումը բավարարող վճիռ․․․

Հայտարարվեց հետախուզում, իսկ Պողոսյանին հայտնաբերեցին Կալմիկիայում․․․

Ռուսաստանի դատարանը նախօրեին բավարարել է նրան 40 օր կալանավորելու որոշումը,

իսկ Հայաստանի դատախազությունը տարածեց տեղեկություն, որ ՌԴ իրավապահներին է փոխանցվել Պողոսյանի արտահանձնման համար անհրաժեշտ ամբողջ փաստաթղթային բազան․․․

Այժմ Ռուսաստանը պետք է ընտրի՝ հավատալ հայ իրավապահների՞ն, թե՞ Միհրան Պողոսյանին․․․

Ընդ որում, քաղապաստան տալու հարցը պետք է լուծի ՌԴ նախագահին կից հանձնաժողովը․․․

Այլ կերպ ասած, Միհրան Պողոսյանը փաստացի դիմել է ՌԴ նախագահ Պուտինին…

Նույնիսկ հնարավոր է դա գնահատել որպես վերջնագիր, ուղղված Պուտինին․․․

Որովհետեւ, եթե Պողոսյանի հայցը չբավարարվի, ապա ստացվում է, որ նրա հանդեպ «քաղաքական հետապնդումը» իրականացվում է Պուտինի մակարդակով, այսինքն նա էլ միանում է Պողոսյանի «քաղաքական հետապնդմանը»․․․

Ըստ այդմ, Պուտինը պետք է որոշի՝ արժանանալ Միհրան Պողոսյանի նախատինքին եւ մեղադրանքների՞ն, թե՞ Հայաստանի հանրության,

որի գնահատականը Պողոսյանին ՌԴ-ում քաղապաստան տալու հարցում բացարձակապես դժվար չէ պատկերացնելը եւ անգամ կռահելը․․․

Պուտինին այդ դեպքում իհարկե կարող է սպասել եւս մեկ խիստ գնահատական՝ իր ընկերոջ՝ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը, քանի որ կստացվի, որ ՌԴ նախագահը Միհրան Պողոսյանին օգնում է, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ ոչ․․․

Հատկապես, որ երկրորդ նախագահը թերեւս արդեն իսկ կտրելով հույսը քիմիայից, դիմել է Եվրամիությանն ու Եվրոպայի Խորհրդին՝ կողքին կանգնելու եւ իրավունքը պաշտպանելու կոչով,

հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունը իրեն ենթարկում է քաղաքական հետապնդման․․․

Ընդ որում, Միհրան Պողոսյանին քաղապաստան տալու Պուտինի հնարավոր որոշումը կստեղծի մի բացառիկ իրավիճակ,

երբ մեծ հավանականությամբ նույնական կլինեն Հայաստանի հանրության ճնշող մեծամասնության եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները․․․